top of page

Անատոլու գործակալությունը 2015 թվի մայիսի 15-ին հաղորդագրեց. «Շուրջ մեկ ամիս է, ինչ կապ չկա Վանի վիլայեթի լեռնային գյուղերից մեկի` Կարաքիսեի հետ: Ճանապարհն առաջվա պես փակված է, իսկ հորդառատ անձրևն ու կայծակները թույլ չեն տալիս ուղարկել ուղղաթիռներ: Դեռևս չհաստատված տեղեկությունների համաձայն, փրկարար լեռնագնացներին հաջողվել է գտնել լեռներում ապաստանած մի 15-ամյա տղայի: Տղան սթրեսի պատճառով չի խոսում: Նրա հետ աշխատում են հոգեբանները»:

 

Մի քանի րոպե անց ողջ էր մնացել միայն տասնհինգամյա մի երիտասարդ, որը կարողացել էր ճարպկորեն խույս տալ ոգիներից, և այս ու այն կողմ վազող մարդկանցից: Նա ուժասպառ նստեց հատակին, շունչը տեղը բերելով և փակեց աչքերը: Նա զգաց, թե ինչպես է իրեն մոտենում կրակը, առավ այրվող մսի հոտը և հասկացավ, որ մեկ շնչի, մեկ ճիչի հնարավորություն ունի: Նա ափերով փակեց բերանը, ևս մեկ անգամ թոքերի մեջ հավաքեց գարշահոտ օդը, կանգնեց, բացեց աչքերն ու ամբողջ ուժով բղավեց.

  • Էրմենի:

Այրվող օղակը դադարեց սեղմվել, հետո սկսեց բացվել: Հետ-հետ գնալով` բոլոր ոգիները, բացի մեկից, դուրս եկան գոմից:

- Ես գիտեի, որ դա դու ես լինելու,- ասաց գյուղապետը,- ասա նրանց, որ հարյուր տարին լրացել է: Մենք վերադառնում ենք: Չսպասեք մեզ ոչ հարավից, ոչ հյուսիսից: Մենք դուրս կգանք մեր հողի միջից:

Հաճախորդներն ինձ հարգանքով էին վերաբերվում, նույնիսկ մի տեսակ ջերմությամբ: Պատճառները մի քանիսն էին. նախ՝ խոսում էի մաքուր գրական ռուսերենով, երկրորդ՝ ոչ մեկին չէի կոպտում, ինչը Ռուսաստանի համար անհավանական բան է, և երրորդ՝ աշխատող հային այստեղ նորմալ են վերաբերվում՝ համարելով, որ եթե հայն աշխատում է, ուրեմն իր տեղում է և վտանգավոր չէ: Հետաքրքրական էր նաև այն, որ այդպես էլ ոչ մի մոսկվացի գնորդ չտեսա. բոլորը եկվոր ռուսներ կամ խախոլներ էին: Ռուսների հետ շփվում էի միայն շուկայում: Հետզհետե իմ վերաբերմունքը նրանց նկատմամբ փոխվեց: Նկատեցի, որ դժվար է չսիրել կոնկրետ ռուսին, բայց անչափ հեշտ է ատել բոլոր ռուսներին հավաքաբար: Առանձին վերցրած, ամեն ռուս նորմալ խմող մարդ է, երկուսն արդեն չափից շատ են խմում, երեքը՝ հարբում, համը հանում են, տասին արաղը երբեք չի հերիքում և նրանք սկսում են ծրագրել հերթական հեղափոխությունը...

bottom of page